ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում Շվեյցարիայի առաջնահերթությունների թվում են լինլու Հարավային Կովկասի եւ Բալկանների խնդիրները

2014թ. ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայաի առաջնահերթությունների թվում են լինելու Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Բալկաններում  վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը: Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին ուրբաթ հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը։

«2014թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունն ստանձնելուց անմիջապես հետո կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ, որոնց խնդիրն է լինելու աջակցել Հարավային Կովկասում եւ Բալկաններում հակամարտությունների կարգավորման գործընթացներին»,-հայտարարել է  շվեյցարացի դիվանագետը:

Խոսելով Կովկասի մասին` նա նշել է, որ իրավիճակն այնտեղ «շատ բարդ» է, եւ Շվեյցարիան կաջակցի կողմերի միջեւ երկխոսության զարգացմանը:

 

Տեսանյութեր

Լրահոս