Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացվի. մշակույթի նախարարություն
Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացվի. այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը: Այս մասին գրում է civilnet.am-ը:
«Սրճարանը կլինի բացօթյա և սեզոնային»,- ասել է նա:
Հարցին, թե որքանով է կոռեկտ թանգարանի տարածքում սրճարանի բացումը, Վլադիմիր Պողոսյանը պատասխանեց, որ որոշումը կայացրել է մշակույթի նախարարությունը: Որպես թանգարանի տարածքում գործող սրճարանի օրինակ նա բերեց Հայաստանի պատմության պետական թանգարանի մոտ գործող սրճարան:
Վլադիմիր Պողոսյանի խոսքով` ներկայում Գառնու տաճարի ներսում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ:
«Նախատեսվում է փոխել տաճարի ներսի հատակը, որը շատ անհարմար է: Նաև հենապատ կա, որը քանդվում է, այն ևս կբարեկարգվի»,- ասել է մշակույթի նախարարության ներկայացուցիչը` հավելելով, որ տաճարի մոտ գտնվող բաղնիքի արահետը նույնպես կբարեկարգվի:
Մանրամասները այստեղ`