Բաժիններ՝

Գազը մի երկրի համար կարող է լինել 400, իսկ մյուսի համար՝ 100 դոլար. Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռեիսին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Իրանի հետ երբեք չեն քննարկել գազ գնելու հարցը: Նա նաև նշել է, որ  գազը մի երկրի համար կարող է լինել 400, իսկ մյուսի համար՝ 100 դոլար, բանակցելու խնդիր է: Իսկ Հայաստանի իշխանությունն, ըստ Ռեիսիի, այդ մասով որևէ բանակցություն Իրանի հետ չի վարել:

Հիշեցնենք, որ իրանական գազի գնի մասին օրերս խոսել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանն իրանական գազից չի օգտվում, երբ այն ավելի էժան է, նախարարը պատասխանել էր. «Իրանական գազը 400 դոլար է և ավելին` սահմանի վրա, ոչ թե բնակչի մոտ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս