Բաժիններ՝

Այս տարվա առաջին 10 ամիսներին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 1.9 տոկոս

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալներով, 2013 թվականի հունվար-հոկտեմբերի ամիսներին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 1.9 տոկոս՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

2013 թվականի երրորդ եռամսյակում երկրի տնտեսական աճը կազմել է 1.3 տոկոս՝ համեմատած 2012 թվականի միևնույն ժամանակահատվածի հետ: 2012 թվականին Վրաստանի տնտեսական աճը կազմել էր 6.1 տոկոս՝ համեմատած 2011 թվականի հետ, իսկ 2011 թավականին՝ 7 տոկոս՝ համեմատած 2010 թվականի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս