Իրանը նախիջևանցիներին զրկել է ձկից
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ արդեն հինգերորդ օրն է, ինչ Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում անհնար է դարձել ձուկ գնելը: Բանն այն է, որ ձկնորսները վախենում են ձուկ որսալ Արաքս գետում՝ կապված Իրանի կողմից չդադարող գնդակոծությունների հետ:
Առաջին միջադեպը գրանցվել է նոյեմբերի 30-ի գիշերը, Թումբուլ գյուղի մոտ: Առաջին կրակոցներից անմիջապես անց «Ձկնային տնտեսություն» ԲԲԸ-ը դադարեցրել էր Արաքս գետում ձկնորսությունը: Տեղաբնակները դժգոհում են, որ հանրապետությունում անհնար է դարձել սովորական ձուկ գնելը: