Թուրքիայի ու ԵՄ-ի միջև Հետընդունման մասին համաձայնագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 16-ին

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու ԵՄ-ի միջև Հետընդունման մասին համաձայնագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 16-ին: Դա իրականացվելու է Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմը վերացնելու շրջանակներում:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով երեկ Բրյուսելում հանդիպել է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը «կանաչ լույս» էր վառել հետըդունման համաձայնագրի ստորագրման առջև՝ ԵՄ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման դիմաց:

Ընդգծվում է, որ եթե գործընթացն ընթանա իր բնականոն հունով, ապա համաձայնագրի ստորագրումից արդեն երեք տարի անց Թուրքիայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Եվրոպա:

Տեսանյութեր

Լրահոս