Փաշինյանը` Շարմազանովին. «Արան դու ես, մեկ էլ շեֆդ» (տեսանյութ)
hetq.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ այս տարվա քառօրյա նիստերի վերջին օրն սկսվել է սկանդալով: Քվեարկության էր դրվել ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված «Համատարած և համակարգված կոռուպցիա» հարցապնդման վերաբերյալ որոշման նախագիծը: Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցությանղեկավար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ձայն է խնդրել` դիմելով ԱԺ մեծամասնությանը: Լ. Զուրաբյանը նշել է, որ կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարիքն է,ապա կոչ արեց միասին պայքարել կոռուպցիայի դեմ:
«Այն, ինչ ներկայացրել ենք, առաջարկություն է ձեր նշանակությամբ կառավարությանը և դատախազին: Եթե դուք դա չեք անում, ուրեմն, դառնում եք կոռուպցիայի գլխավոր պաշտպան»,- ընդգծել է Լ. Զուրաբյանը: Նրա խոսքից հետո վարման կարգով ձայն է խնդրել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ասելով, որ իրենք դեմ են քվեարկելու այդ նախագծին:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձել է տեղից պատասխանել, սակայն Նիկոլ Փաշինյանը պահանջել է անջատել նրա խոսափողը` ասելով, թե խախտում են ԱԺ կանոնակարգը: Սակայն Շարմազանովը շարունակել է, և բարձրախոսից հեռու Ն. Փաշինյանին դիմել է «արա»-ով: «Արան դու ես, մեկ էլ շեֆդ»,- հակադարձել է Ն. Փաշինյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութը՝ A1plus.am-ի