Փանջիկիձեն երկու նախապայման է ներկայացրել ՌԴ-ին՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, եթե տեղի ունենա ապաօկուպացում, և Ռուսաստանը հետ վերցնի անջատողականներին (Աբխազիա ու Հարավային Օսիա) ճանաչելը:
Փանջիկիձեն նման կերպ է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ն պետք է ճանաչի Անդրկովկասի նոր իրողությունները: Փանջիկիձեն ընդգծել է, որ եթե Ռուսաստանը կատարի այդ երկու քայլերը, ապա իրենք մեծ հաճույքով կվերականգնեն նրա հետ դիվանագիտական հարաբերությունները: