Մենք հուսով ենք, որ Ադրբեջանը կմիանա Մաքսային միությանը. Լեոնիդ Սլուցկի

Vestikavkaza.ru-ն, վկայակոչելով ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, հայտնում է, որ Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը հուսով է, որ Ադրբեջանը կմտնի Մաքսային միության մեջ.

«Այսօր Ադրբեջանին հաջողվել է ոչ պարզ պայմաններում հասնել տնտեսության որակական աճի: Ադրբեջանին հաջողվել է գտնել անցյալին վերադարձ չկատարելու կետը և մի քանի տարի առաջ դառնալ էներգետիկ անկախ երկիր: Այն ժամանակ այդ կետին հասնելն անհնար էր թվում:

Մենք հուսով ենք, որ Ադրբեջանը կմիանա Մաքսային միությանը, սակայն դա տեղի կունենա քիչ ավելի ուշ, երբ Ադրբեջանի կառավարությունը կհաշվարկի երկրի տնտեսության վրա դրա միանշանակ դրական արդյունքը»:

Տեսանյութեր

Լրահոս