Բաժիններ՝

Հայաստանը «Բարեգործության համաշխարհային ինդեքս – 2013»-ում զբաղեցրել է 113-րդ տեղը

Բրիտանական Charity Aid Foundation (CAF) բարեգործական կազմակերպությունը հրապարակել է The 2013 World Giving Index-ը («Բարեգործության համաշխարհային ինդեքս – 2013»): Ընդհանուր առմամբ, դրանում ընդգրկվել է աշխարհի 135 երկիր: Հրապարակված զեկույցում արտացոլված է 2012 թվականին աշխարհում բարեգործության վիճակը:

Ինչպես և նախորդ տարիներին, աշխարհի երկրների բարեգործության մակարդակը գնահատվել է երեք չափանիշով. դրամական նվիրատվություններ բարեգործական կազմակերպություններին, քաղաքացիների մասնակցություն բարեգործությանը՝ որպես կամավորներ և կարիքավոր անծանոթ մարդկանց օգնության ցուցաբերում:

Զեկույցում նշված է, որ գլոբալ տնտեսական աճի տեմպերի անկման ֆոնին բարեգործությունն աճ է գրանցել: 2011 թվականի հետ համեմատ՝ աճել է աշխարհի բնակչության միջին մասնաբաժինը, որը գումարներ է զոհաբերել բարեգործությանը, զբաղվել է կամավոր աշխատանքներով և ցուցաբերել է ուղիղ օգնություն:

Մասնավորապես, աճել է կարիքավորներին օգնելու ցուցանիշը: 2012 թվականին կարիքավորներին օգնել է 200 միլիոն մարդ ավելի՝ համեմատած 2011 թվականի հետ: Աճել է նաև կամավոր աշխատանքների ցուցանիշը, ինչն իրականացվել է տվյալ գործընթացում երիտասարդությանն առավել լայնորեն ընդգրկելու հաշվին:

Բարեգործության համաշխարհային ինդեքսի առաջին տասնյակում հայտնվել են ԱՄՆ-ը, Կանադան, Նոր Զելանդիան, Մյանմարը, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նիդերլանդները, Կատարն ու Շրի Լանկան: Ընդգծվում է, որ այս երկրների միայն կեսն է հանդիսանում G20-ի անդամ:

Հայաստանը զբաղեցրել է 113-րդ տեղը, անծանոթ կարիքավորներին օգնելու ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 66-րդ տեղը, բարեգործական կազմակերպություններին նվիրատվություններ անելու ցուցանիշով՝ 129-րդ տեղը, կամավոր աշխատանքներին քաղաքացիների մասնակցության ցուցանիշով՝ 113-րդ տեղը:

Վրաստանը՝ 116-րդ տեղը, Թուրքիան՝ 128-րդ տեղը, Ռուսաստանը՝ 123-րդ տեղը, Ուկրաինան՝ 102-րդ տեղը, Ադրբեջանը՝ 69-րդ տեղը, Ղազախստանը՝ 66-րդ տեղը, Բելառուսը՝ 93-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս