«Գազպրոմը» դառնում է «ՀայՌուսգազարդի» 100-տոկոսանոց բաժնետեր. Միլլեր
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը այսօր կստորագրի «ՀայՌուսգազարդի» 20%-ի ձեռքերման պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը՝ «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի բացման արարողության ժամանակ :
Ինչպես փոխանցում է Սիվիլնեթը, ըստ Միլլերի, «Գազպրոմը» դառնում է «ՀայՌուսգազարդի» 100-տոկոսանոց բաժնետեր և վերջինս լինելու է «Գազպրոմի» դուստր ընկերությունը: Նա նշեց, որ առքուվաճառքի գործարքից հետո «ՀայՌուսգազարդում» աշխատավարձերը կհամապատասխանեցվեն «Գազպրոմի» աշխատակիցների աշխատավարձերին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում