Երեք թեկնածու
Հուլիսի 1-ին հրաժարական տված` Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի թեմի առաջնորդ Նորվան Սրբազան Զաքարյանի փոխարեն պետք է նոր հոգևոր առաջնորդ ընտրվի: Ժամանակավորապես տեղապահ ընտրված Մեսրոպ վարդապետ Պարսամյանն արդեն կազմակերպել է ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցել է վեց թեկնածու: Նրանցից երեքը՝ Կոմիտաս վարդապետը, Տեր Սասունը և Կարապետ վարդապետը, չեն անցել երկրորդ փուլ` դուրս մնալով ընտրապայքարից: Մնացել են Զատիկ Վարդապետը, Գրիգոր աբեղան և Վիգեն Սրբազանը, ով էլ հենց թեմի առաջնորդի ամենահավանական թեկնածուն է: Նրա թեկնածությանը կողմ է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Մանրամասները կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի տպագիր համարում: