ՀՅԴ-ն ստորագրահավաք է կազմակերպել ԱԺ-ում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները խորհրդարանում ստորագրահավաք են իրականացնում՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը մեկ տարով հետաձգելու մասին արտահերթ նիստ հրավիրելու նպատակով:

Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը պետք է ներդրվի 2014թ․ հունվարի 1-ից։ 168.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ արդեն հաջողվել է հավաքվել է 40-ից ավելի ստորագրություն: ՀՅԴ խմբակցության քարտուղարը վստահ է, որ արտահերթ նիստ հրավիրելու համար  անհրաժեշտ 44 ստորագրությունները իրենք կհավաքեն և նիստը կկայանա ուրբաթ օրը, ժամը 12-ին:

Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք նախապես որոշել էին արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ անել վաղը, ժամը 18:00-ին, սակայն պատգամավորների զբաղվածության պատճառով այն որոշել են հետաձգել է ուրբաթ օրը:

Հարցին, թե ՀՀԿ-ից որևէ արձագանք եղե՞լ է, նա պատասխանեց. «Իրենց խմբակցությունից, բնականաբար. պատգամավորներ չկան, որ ստորագրել են, սակայն նրանք բավական բարձր մակարդակով խոսք են տվել, որ եթե մենք կարողանանք անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքել, իրենք չեն բոյոկոտի և կմասնկացեն նիստին»:

Տեսանյութեր

Լրահոս