ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը՝ Վ. Պուտինի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մասին

Yerkir.am-ը զանգահարել է ՌԴ նախագահի մամուլի ծառայություն` պարզելու համար՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այց Հայաստան նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե` այո, ապա` երբ:

«Նման այցի մասին դեռ խոսք չի գնում, և որևէ հստակ տեղեկություն դեռ չկա: Դժվար է ասել՝ ինչ կլինի դեկտեմբերին, առջևում դեռ նոյեմբեր կա»,- պատասխանել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:

Հարցին, թե ընդհանրապես նման այց Հայաստան պլանավորվո՞ւմ է, պատասխանել են, թե երբ պաշտոնական տեղեկություն լինի, այն անպայման կհրապարակվի, իսկ մինչ այդ իրենք իրավասու չեն որևէ տեղեկություն տրամադրել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930