Տրանսպորտի թանկացումը կարող է հանգեցնել սոցիալական բունտի
«Հայկական Ժամանակ» օրաթերթի իշխանական աղբյուրները հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունվարի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը դարձնել 150 դրամ։ Հունվարի 1-ն Էլ, ըստ նույն աղբյուրների, պատահական չի ընտրված։ Իշխանությունը, հաշվի առնելով իր նախորդ դառը փորձը, ուղեվարձի թանկացման համար ընտրել է Նոր տարին՝ հաշվարկելով, որ ամանորի եռուզեռի մեջ հանրության շրջանում արձագանքը նախորդի պես բուռն չի լինի, բացի այդ, ցուրտ կլինի և երիտասարդները փողոց դուրս չեն գա։ Ընդ որում, մինչ սույն որոշման հրապարակումը հանրությանը, ըստ նույն աղբյուրների, կներկայացվի, որ տրանսպորտի ուղեվարձը դառնալու է 200 դրամ, բայց վերջում ՀՀ քաղաքացիներին իբր «ադալժենի» կարվի և իշխանությունների հաշվարկով, բոլորը գոհ կլինեն, որ գոնե 150 դրամ են վճարելու։ Ու թեև քաղաքական որոշումը կայացված է համարվում, իշխանությունը լուրջ մտավախություն ունի, որ իր հաշվարկները կարող են չաշխատել, և տրանսպորտը թանկացնելու որոշումը սոցիալական բունտի պատճառ կդառնա։ Այսինքն, այս անգամ հետևանքները կարող են չաշխատել և տրանսպորտը թանկացնելու որոշումը սոցիալական բունտի պատճառ կդառնա։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում