Ի՞նչ է տեղի ունեցել Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում

«ժողովուրդ»-ը գրում է. Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը, «ժողովուրդի» հետ զրույցում պատմել է կատարվածի մանրամասները եւ հայտարարել, որ չի լռելու։ Ըստ նրա՝ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը եւ հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը։ «ժողովուրդին» հաջողվել է զրուցել նաեւ ծեծի ենթարկված Դավիթի հետ։ Վերջինս պատմել է, որ իր հետ փախուստի դիմած տղաները եղել են իր ընկերները՝ Ռազմիկը, Արոն եւ Արշակը. «Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, ձայներ լսեցի կողքից, մտա սենյակ, տեսա՝ Ռազմիկին գցել են գետնին, ծեծում են։ Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար։ Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել։ Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք։ Ռազմիկն ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր»։

Եվ այսպես, ի՞նչ Է իրականում կատարվել նշված օրը Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում, որի մասին սոցցանցերում 3 օր է՝ խոսում են։ Փախուստի դիմած զինվորներից Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը, «ժողովուրդին» ասել է. «Ես վախենալու բան չունեմ, ամեն ինչ կպատմեմ։ Իմ երեխան իրեն կորցրած մտավ տուն, թե պա՛պ, ինձ փրկի, սպանում են»։

Ըստ Ս. Մարկոսյանի՝ իր որդու նկատմամբ ճնշումները սկսվել են դեռ շատ վաղուց. «Տղաս ծառայում էր ՊՆ զորամասերից մեկում, ու այդ ժամանակ զորամասի հրամանատար Գարեգին Պողոսյանի եւ որդուս միջեւ վեճ էր տեղի ունեցել։ Մայոր Պողոսյանը որդուս ասել Էր. «Այ ոչխար, հլա ուղղվի»։ Դավիթը գնացել Էր մայորի աշխատասենյակ, որպեսզի պարզաբանի վերջինիս կողմից վիրավորանքի պատճառը։ Երբ մտել Էր աշխատասենյակ, մայորին հարցրել Էր. «Էդ ինձ Էիք ասո՞ւմ՝ ա՛յ ոչխար»։ Մայորը պատասխանել Էր. «Ոչ միայն Էդ եմ ասում, այլեւ ուրիշ բաներ» եւ սկսել Էր սեռական բնույթի հայհոյանքներ տալ։ Դավիթը երկու ձեռքով հարվածել Էր մայորի գլխին՝ ականջների ուղղությամբ։ Եվ ես պնդում եմ, որ լավ Էր արել, ո՞ւմ հայհոյեն, որ նման բան չանի»։

Զինվորի հոր խոսքով՝ այս պատմությունից հետո Դավիթը դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման ու պատիժը կրելուց հետո շարունակում Էր իր ծառայությունը Վարդենիսի N զորամասում. «Ծառայության ընթացքում որդուս մոտ նյարդերի հետ կապված խնդիրներ առաջացան, եւ սեպտեմբերի 17-ին նրան տեղափոխեցին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալ։ Նշված գիշերն անծանոթ բարի մարդիկ են փրկել իմ երեխային։ Ականջն ու դեմքն այլանդակված էին։ Որդիս ասաց, որ ինքն աղմուկ Է լսել եւ գնացել Է կողքի սենյակ ու տեսել, որ հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, հոսպիտալի ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը, հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանն ու մի քանի հոգի իր ընկերոջը՝ հոկտեմբերյանցի Ռազմիկին, ծեծում են։ էլ բան չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ։ Ես պնդում եմ, որ 2012թ. դեպքից հրամանատար Գարեգին Պողոսյանից միևչեւ այս վերջին դեպքի մեղավորները՝ հոսպիտալի նշված մարդիկ, պետք է պատասխանատվության ենթարկվեն ամենայն խստությամբ։ Ես չեմ լռելու»։

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում, մեկնաբանելով հոր կողմից հնչող մեղադրանքները, նշել է «Քննություն է ընթանում, ավարտին նոր արդյունքներին մասին կխոսենք»։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համար:

Տեսանյութեր

Լրահոս