Բաժիններ՝

Գերմանիայի արդեն երկրորդ քաղաքն է Ադոլֆ Հիտլերին զրկել պատվավոր քաղաքացու կարգավիճակից

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ`  Երկրորդ համաշխարհայինի ավարտից գրեթե 70 տարի հետո Ադոլֆ Հիտլերի անունը ջնջվել է Կայզերսլաութերն քաղաքի պատվավոր քաղաքացիների ցուցակից: Համապատասխան որոշումը նոյեմբերի 4-ին ստորագրվել է քաղաքային իշխանությունների կողմից:

Անցած չորեքշաբթի նման քայլի էր գնացել նաեւ Գոսլար քաղաքը: Երկու դեպքում էլ Հիտլերին պատվավոր քաղաքացու կարգավիճակից զրկելը համարել են ֆորմալ եւ զուտ խորհրդանշական որոշում:

Անցյալ դարի 30-40-ականներին Գերմանիայի եւ Ավստրիայի ավելի քան 4 հազար բնակավայր Հիտլերին հռչակել էր պատվավոր քաղաքացի: Պատերազմից հետո նրանք հիմնականում Հիտլերին հանել էին այդ ցուցակներից, իսկ մի քանիսը, ինչպես, օրինակ, վերոնշյալ երկու քաղաքները, համարել էին, որ մահվանից հետո նա ավտոմատ կերպով դադարել է քաղաքացի լինել: Բայց դա փաստաթղթերով որոշել են ամրագրել  միայն հիմա` հանրության ճնշման ներքո:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս