Իրանը չի ձգտում Հորմուզի նեղուցը փակելուն. Սայարի
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը չի ձգտում Հորմուզի նեղուցը փակելուն: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին: Նրա խոսքերով՝ Իրանի ռազմածովային ուժերը ունակ են փակել Հորմուզի նեղուցը, սակայն չեն ձգտում դա անելուն:
Սայարին ընդգծել է, որ յուրաքանչյուրը, ով կարող է ապահովել նեղուցի անվտանգությունը, կարող է կարճ ժամանակով փակել այն, սակայն մենք կողմնակից չենք նեղուցի փակմանը: Նշվում է, որ Հորմուզի նեղուցը ռազմավարական կարևորություն է ներկայացնում ոչ միայն Իրանի, այլև՝ համայն աշխարհի համար:
Նեղուցով է փոխադրվում նավթի համաշխարհային արտահանման մոտ 40 տոկոսը: Իրանի իշխանությունները նախկինում քանիցս սպառնացել են փակել նեղուցը: