Չնայած օրենքով սահմանված 3 ժամը լրացել է, այդուհանդերձ, Կիվիրյանն ու մյուսները ազատ չեն արձակվել
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 31-ին, ժամը 23.34-ին լրացել է Արգիշտի Կիվիրյանին, ինչպես նաև ակտիվիստներ Անի Կաղինյանին, Լուսինե Հովսեփյանին և Նանե Մինասյանին բերման ենթարկվածի կարգավիճակում պահելու երեքժամյա ժամկետը, սակայն, այդուհանդերձ, նրանք դեռևս ոստիկանության բաժնում են:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց Արգիշտի Կիվիրյանը, ինքը հրաժարվել է ծանոթանալ արձանագրությանը՝ հայտարարելով, որ ոստիկաններն ապօրինի, քաշքշելով, բռնություն գործադրելով խախտել են իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը, ուստի հրաժարվում է մասնակցել որևէ ապօրինության և պահանջում ազատ արձակել իրենց: