ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հերքել է Վատիկանին գաղտնալսելը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) հերքել է երեկ տարածված այն տեղեկատվությհունը, թե գաղտնալսել է Վատիկանին:
Այդ մասին մասնավորապես բարձրաձայնել էր իտալական Panorama պարբերականը՝ ընդգծելով, որ NSA-ի թիրախում է եղել նաև Հռոմի պապը: Սակայն NSA-ի ներկայացուցիչը հերքել է Panorama-ի հրապարակումը, այն որակելով որպես իրականությանը չհամապատասխանող:
Վերջին շրջանում NSA-ն հայտնվել է լրտեսական խոշոր սկանդալների կենտրոնում՝ կապված իր նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հետ, որոնցում նշված է, որ NSA-ն գաղտնալսել է համաշխարհային 35 առաջնորդի, այդ թվում նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: