Բաժիններ՝

Սիրիայի քրդերն ապստամբներին մեղադրել են իրենց դեմ քիմիական զենք կիրառելու մեջ

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի ապստամբները երեկ ենթադրաբար թունավոր նյութերով արկ են կիրառել երկրի հյուսիս-արևելյան հատվածում քուրդ աշխարհազորայինների դեմ մարտի ժամանակ: Այս մասին հեռուստաալիքին հայտնել է նրա քրդական աղբյուրը:

Միջադեպը գրանցվել է Թուրքիայի սահմանին ընկած Ռաս-ալ-Այն քաղաքի մոտ: Արկի պայթյունից հետո օդ է բարձրացել դեղին ծուխ, իսկ քուրդ աշխարհազորայինների շարքերում գրանցվել են փսխումներ, ինչը բնորոշ է քիմիական զենքից տուժածներին:

Վերջին օրերին Ռաս-ալ-Այնում մարտեր են ընթացնում քրդերի և «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» խմբավորումների զինյալների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031