Բաժիններ՝

«Պաշտոնյաների թիվը մեր երկրում հասնում է շուրջ 600-ի, իսկ աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է 165 հազար մարդու»

Ինչպես հայտնի է, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու կառավարության նախագիծը խորհրդարանում բավականին բուռն քննարկումների տեղիք տվեց: Շատ ընդդիմադիր գործիչների գնահատմամբ ներկայիս սոցիալական ծանր իրավիճակում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի շեշտակի բարձրացման նախագիծն ուղղակի անբարոյականություն է: Մինչդեռ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը չի կիսում այդ տեսակետները: ԳԱԼԱի լրագրողի հետ զրույցում նա ասել է.  «Կարծում եմ, որ նման հարցադրումը եւս անբարոյականություն է, որովհետեւ հարցը շեշտադրվում է եւ տեղափոխվում է բացարձակապես այլ ոլորտ: Ես մշտապես կարող եմ ցանկացած մարդու ասել, որ քանի դեռ կա աղքատություն, որեւէ այլ տեսակի ծախս անել չի կարելի, եւ չեմ կարծում, որ այդ հարցադրումը անելով մենք կարող ենք աղքատությունը վերացնել: Եթե ես վստահ լինեի, որ բոլոր ծախսերը ուղղելով դեպի ավելի սոցիալապես անապահով խավերին՝ մենք կվերացնենք աղքատությունը, ապա ես դա կհամարեի շատ բարոյական հարց: Սակայն մենք պետք է կառուցենք համակարգ, որը հնարավորինս աղքատությունը կվերացնի: Եթե մենք այդպիսի հարցադրում չենք անում, այլ դնում ենք այլ հարց, ապա կարծում եմ, որ նման հարցադրումն անբարոյական է»:

Իսկ ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշում է՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիվը մեր երկրում հասնում է շուրջ 600-ի, իսկ աշխատավարձերի բարձրացումը վերաբերվում է 165 հազար մարդու: Ինչ վերաբերում է հնչող քննադատություններին, թե օրինակ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի աշխատավարձը բարձրացնել պետք չէ, Հակոբ Հակոբյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ավելի քիչ են աճել, որովհետեւ երբ որ մենք համեմատում ենք մեր նման երկրների հետ, ապա նախագահի աշխատավարձը, ԱԺ նախագահի կամ վարչապետի, շատ ավելի բարձր է, իսկ մեր մոտ ցածր է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս