Իլհամ Ալիևը Ֆիլիպ Լեֆորի հետ քննարկել է ԼՂ-ի հարցը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Այս մասին հայտնել է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Ալիևն ու Լեֆորը քննարկել են ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության հարցը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա իրավիճակի շուրջ:

Այսօր Ֆիլիպ Լեֆորին ընդունելու է Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Տեսանյութեր

Լրահոս