Բաժիններ՝

Վրաստանի նախագահն ու Թբիլիսիի քաղաքապետը մեկնել են երկրից. ԶԼՄ-ներ

Վրացական «Մաեստրո» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ հեռուստաուղերձ է հղել բնակչությանը: Դրանից հետո նա մեկնել է օդանավակայան, ուր և նրան հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:

Նախագահական աշխատակազմի տեղեկատվության համաձայն, Միխեիլ Սաակաշվիլին մեկնել է Եվրոպա: Այդ մասին պաշտոնապես տեղեկատվություն կտարածվի հոկտեմբերի 29-ին: Համանման տեղեկատվություն է տարածել նաև Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ըստ որի՝ այցի մանրամասները հայտնի կդառնան այսօր:

Грузия Online-ի աղբյուրների համաձայն, Թբիլիսիի քաղաքապետը պաշտոնական այցով մեկնել է Ստրասբուր, իսկ Վրաստանի նախագահը ոչ պաշտոնական այցով մեկնել է Եվրոպա, ուր պլանավորված են մի շարք հանդիպումներ: Նախագահը հայրենիք կվերադառնա երկու օր անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս