Բաժիններ՝

Տերյանի տուն-թանգարանի համար հատկացված գումարը «ցանկացած նորահայտ հարուստ կարող է մի օրում ծախսել, ասենք` սրճարանում»

Հարցազրույց Վահան Տերյանի տուն-թանգարանի տնօրեն Վաղարշակ Թանգամյանի հետ.

– Ի՞նչն է ձեզ ամենա շատ հուզում, որպես Տերյանի թանգարանի տնօրեն:

– Հիմնախնդիրները շատ են: Այն հիմնովին վերակառուցման անհրաժեշտություն ունի: Եվ որպես ուղղություն, որովհետև մինչև այժմ այն ձևավորվել է կոմունիստական դոկտրինների պահանջներին համապատասխան և ամեն կերպ այնտեղ մտցվում էր կոմունիստական գաղափարախոսության տարրը և այդ ամենը որոշակի քաղաքական նպատակներով, զերծ որպես ճշմարիտ կրթական օջախ: Իրականությունը պետք է ներկայացվի ըստ էության, այլ ոչ թե միտումնավոր: Ամենից առաջ նոր ցուցասրահի անհրաժեշտություն կա: Ունենք մեկը, որը չի համապատասխանում ժամանակակից թանգարանային պահանջներին: Այնպիսի մանր հարցեր՝ ինչպիսինն է ջեռուցումը, պետք է վաղուց լուծված լինեին 3-րդ հազարամյակում: Չեն լուծված նույնիսկ այսպիսի խնդիրներ: Պարզվեց, որ մենք հնարավորություն չունենք բնական գազը ներս տանելու որովհետև դրա համար օժանդակ շինություն է պետք: Իսկ այդ օժանդակ կառույցը ֆինանսներ է պահանջում, ինչը մենք չունենք:

– Ի՞նչ է ֆինանսավորում է ստանում թանգարանը:

Կարդացեք նաև

Իշխանությունների կողմից և, փառք Աստծո, պետք է ի պատիվ իրենց ասել, որ այս տարի որոշակիորեն ավելացվել է ֆինանսավորումը: Այսպես ասած, մեծ հատկացում չէ, բոլոր դեպքերում 10 000 լարի ընդամենը, որը ցանկացած մի նորահայտ հարուստ կարող է մի օրում, ասենք, ծախսել սրճարանում: Բայց գոնե համեմատած նախորդ տարիների 3000 լարի ֆինանսավորման հետ, բարձր է: 3000 լարին՝ թշվառությունից էլ այն կողմ էր վիճակը: Հիմա արդեն աղքատության վիճակի ենք:

– Ինչի՞ վրա է ծախսվում տրված գումարը:

– Հարկավոր է ձեռք բերել նոր կահավորանք, նոր ժամանակակից սարքավորումներ: Օրինակ, ձեռք բերեցինք նոութբուք, պահարան ենք պատվիրել: Ունեցած կահույքը 60 ամյա վաղեմության սովետական խլամների խղճուկ մնացորդ է:

– Պահպանվել են արդյոք Տերյանի իրերը:

– Ավաղ, շատ քիչ բան է մնացել Տերյանից, նրա օրիգինալ իրերից: Բայց մենք աշխատել ենք, որքան հնարավոր է, կենցաղային բնագիրը հավաքելով բնակչությունից, ում մոտ պահպանվել են էրզրումյան, ջավախքյան 19-րդ դարավերջի 20-րդ դարասկզբի կենցաղային նկարագրին համապատասխանող իրեր, ասենք տնային օգտագործման, գյուղատնտեսական օգտագործման, այսպիսով մի կերպ կարողացել ենք ստեղծել այդ ժամանակվա կոլորիտը:

– Իսկ ինչ աջակցություն եք ստանում հայկական պոեզիայի պատմության նշանավոր այդ սյունը պահպանելու համար:

Դեռ այդպիսի աջակցություն չենք տեսել, չենք ստացել, բայց վստահ եմ որ առաջիկայում կլինի: Ու իհարկե պետությունից մենք չենք կարող առանձնակի մեծ ակնկալիքներ ունենալ, որովհետև պետությունը ինքն էլ աղքատ պետություն է, ինչպես բոլոր հետսովետական երկրները: Սակայն մենք բարոյական իրավունք ունենք, ոչ մենակ ակնկալելու, այլ պահանջելու հասարակությունից: Ի վերջո յուրաքանչյուր ոք, ով գալիս է, կուրծք է ծեծում, թե մեր Տերյանն է և մենք գրեթե ուշաթափվում ենք նրա արվեստի նկատմամբ սիրուց: Դա պետք է արդեն անձնական արտահայտվի:

Քրիստինե Մարաբյան
Ախալքալաք
sknews.ge

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս