Բաժիններ՝

Հանցագործը մուտք է գործել Ջոն Քերիի տուն

FOX 5-ի փոխանցմամբ` Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ պետքատուղար Ջոն Քերրի տուն մուտք է գործել հանցագործ: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի երեկոյան, սակայն այդ ժամանակ նա չի գտնվել տանը: Քերին աշխատանքային այցով գտնվել է Հռոմում:

Քերիի առանձնատունը գնահատվում է 4.7 միլիոն դոլար, այն գտնվում է Վաշինգտոնի Ջորջթաունի հնագույն թաղամասում: Նշվում է, որ հանցագործը մուտք է գործել Քերիի տան ավտոտնակ, այնտեղ հայտնաբերել է ամերիկյան Ford Expedition մակնիշի ավտոմեքենա, կոտրել է այն, սակայն այդպես էլ չի առևանգել: Սակայն այդպես էլ ոչինչ չի վերցրել իր հետ:

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ պետքարտուղարի տունը հայտնվում է հանցագործների թիրախում: Այս տարվա հուլիսին ոստիկանությունը Քերիի տան մերձակայքում կալանավորել էր մի տղամարդու, ով փորձել էր լուսանկարներ կատարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս