Բաժիններ՝

«Այս կառավարությունը վերջ կտա Հայաստանին». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Եվ այսպես հայտնի դարձան ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2013թ սեպտեմբերի պաշտոնական արդյունքները։ Աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 3.2%։ Օգոստոսին 3.8 էր, իսկ տարեսկզբին 9%։ Հայաստանը գահավիժում է։ Ի՞նչն է հետաքրքիր։ Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարվա համար համաշխարհային տնտեսության աճը գնահատում է 3.3-3.8% միջակայքում։ Ուրեմն նորից մենք ունենալու ենք աշխարհի միջինից ցածր ցուցանիշ։ Վերջին 6 տարիներին ՀՀ տնտեսական աճի տեմպը 3 անգամ զիջել է համաշխարհային միջինին։ Բայց չ՞է որ մենք մեր զարգացման մակարդակով համաշխարհային միջինից 3 անգամ ցածր ենք։ Ուրեմն, համաձայն տնտեսագիտության հայտնի ու անվիճելի մի կանոնի, ներդրումների սահմանային արտադրողականոթյունը մեզ մոտ պետք է 3 անգամ ավելի բարձր լինի։ Եթե այս երկրում լիներ մի պատասխանատու նախագահ կամ քաղաքական ուժ պետք է հրավիրեր կառավարությանն ու ասեր. հապա բացատրի, ի՞նչու Հայաստանի տնտեսական աճը 10 և ավել տոկոս չէ (3 անգամ ավել չէ համաշխարհային միջինից)։ Բայց նման նախագահ ու պատասխանատվություն կրող քաղաքական ուժ մենք չունենք։ Ի վերջո, եթե Հայաստանը վերջ չի տալիս այս կառավարությանը (իշխանությանը), ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս