Տնտեսությունն «ապաակտիվանում» է
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամսիսների ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.2%։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ 2013թ. առաջին 9 ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ իր զեկույցում։
Նկատենք, որ տարվա սկզբից՝ սա ամենացածր ցուցանիշն է։ Այսինքն՝ ՀՀ տնտեսության ակտիվության աճի տեմպը տարվա ընթացքում կայուն կերպով թուլացել է և հասել իր նվազագույն մակարդակին։
Իսկ 12-ամսվա կտրվածքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ աճել է ընդամենը 0.2 %-ով։