Դամասկոսում առնվազն 16 զինվոր է սպանվել
Այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթուցիկով լիցքավորված մեքենայի պայթյունից առնվազն 16 մարդ է սպանվել, հաղորդում է Associated Press-ը: Նրանք բոլորը սիրիական բանակի զինվորներ են:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել անցակետի մոտ: Ականատեսները պատմել են, որ պայթյունին փոխհրաձգություն է հաջորդել: Այդ շրջանում սա ընդդիմադիր ուժերի կողմից զինծառայողների վրա հարձակման առաջին դեպքը չէ: