Բաղդադում երեկվա պայթյունների հետևանքով զոհվել է 35 մարդ
Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բաղդադում գրանցվել են մի շարք պայթյուններ: Դրանց հետևանքով զոհվել է 35 մարդ, վիրավորվել է ավելի քան 85 մարդ: Ավելի վաղ նշվում էր 9 զոհի և 28 վիրավորի մասին:
Առավել արյունահեղ ահաբեկչություններն իրականացվել են Բաղդադի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի հարևանությամբ, ուր պայթեցվել է պայթուցիկով լի երկու ավտոմեքենա:
Բացի այդ, Բաղդադի հյուսիս-արևելյան հատվածում, որը շիաբնակ է, նույնպես ավտոմեքենա է պայթեցվել: Երեկ մահապարտն ավտոմեքենա է պայթեցրել Իրաքի հյուսիսում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ:
Իշխանությունները կարծում են, որ պայթյունների հետևում կանգնած է ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ կապված «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» արմատական խմբավորումը: