Բաժիններ՝

Ռուսաստանի ու Ուկրաինայի վարչապետների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ հանդիպելու է հոկտեմբերի 15-ին: Կալուգայում կայանալիք այդ հանդիպումն անցկացվելու է «տետ-ա-տետ» ձևաչափով:

Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ռուս-ուկրաինական առևտրային-տնտեսական, ներդրումային, էներգետիկ և առանցքային այլ ոլորտներում համագործակցության ողջ համալիրը:

Մեդվեդևն ու Ազարովը հանդիպման արդյունքներով տալու են համատեղ մամուլի ասուլիս:

Հիշեցնենք, որ Ուկրաինան պլանավորել է նոյեմբերի վերջին Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Ռուսաստանը սպառնացել է այդ դեպքում վիզային ռեժիմ սահմանել Ուկրաինայի հանդեպ: Ուկրաինան իր հերթին սպառնացել է առաջիկա տարիներին ամբողջովին հրաժարավել ռուսական գազ գնելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս