Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է վիզային ռեժիմ սահմանել Ուկրաինայի հանդեպ. Սերգեյ Գլազև

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը չի բացառում, որ Մաքսային միության երկրները կարող են վիզային ռեժիմ սահմանել Ուկրաինայի հետ, եթե վերջինս չմիանա այդ կառույցին: Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը կոչ է արել խուսափել իրադարձությունների զարգացման նմանատիպ սցենարից.

«Ուկրաինան մեծ երկիր է, որը մեզ հետ ապրել է մշտապես, և մեզ համար անգամ դժվար է պատկերացնել, որ հանկարծ կկտրվեն այդ հազարամյա կոոպերացիոն կապերը, որ սահմաններին կհայտնվի վիզային ռեժիմ:

Ցանկալի է ամեն կերպ խուսափել վիզային ռեժիմ սահմանելուց: Դրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր ինտեգրացիոն գործընթաց ունի իր տրամաբանությունը:

Եթե մենք Մաքսային միության շրջանակներում չեղյալ հայտարարենք անձնագրային-վիզային վերահսկողությունը, ապա հետագայում կարող են ի հայտ գալ ավելի կոշտ պահանջներ նրանց նկատմամբ, ովքեր չեն մտել այդ ռեժիմի մեջ:

Այսինքն, ձևականորեն դա կարող է չհանգեցնել նաև Ուկրաինայի և մեր միավորմանը մասնակից չդարձած մյուս երկրների հետ վիզային ռեժիմի սահմանմանը, սակայն ելնելով ինտեգրացիոն գործընթացի տրամաբանությունից՝ գոյություն ունի այդպիսի սպառնալիք:

Եթե Ուկրաինան ԵՄ-ի երկրների մեծ մասի հետ մտնի Շենգենյան գոտի, իսկ Ռուսաստանը նախկինի նման ոչ վիզային ռեժիմ ունենա ԵՄ-ի հետ, ապա եվրոպացիներն Ուկրաինային կհարկադրեն սահմանել վիզային ռեժիմ»:

Գլազևը նաև հանդիմանել է Ուկրաինայի ներկայիս իշխանություններին՝ նախընտրական պարտավորությունները չկատարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս