Թուրքիայի Վճռաբեկ դատարանը կայացրել է Balyoz ռազմական հեղաշրջման գործով իր դատավճիռը
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Վճռաբեկ դատարանն այսօր հրապարակել է 2003 թվականին ծրագրված Balyoz («Կռան») ռազմական հեղաշրջման գործով իր վճիռը: Վճռաբեկ դատարանը հաստատել է տվյալ գործով անցնող 361 անձանցից 238-ի դատավճիռը:
Որոշակի ուղղումներով ուժի մեջ են մնացել տվյալ գործով անցնող զինվորական նախկին պարագլուխներ Չեթին Դողանի, Հալիլի Իբրահիմ Ֆըրթընայի, Բիլգին Բալանլըի, Էնգին Ալանի, Էրգին Սայգունի, Նեժաթ Բեքի, Սյուհա Թանյերիի, Շյուքրյու Սարըըշըքի և Օզդեն Օրնեքի դատավճիռները:
Վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել 63 մեղադրյալի նկատմամբ սահմանված կալանավորման դատավճիռը և հաստատել է 34 մարդու նկատմամբ արդարացման դատավճիռը: Վճռաբեկ դատարանում Balyoz-ի գործով պատմական նիստը տևել է 20 րոպե: