Թուրքիան երբեք չի աջակցել «Ալ-Քաիդային». Դավութօղլու
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Անկարայում լրագրողների հետ զրույցում հերքել է այն տեղեկատվությունը, որ Թուրքիան աջակցում է «Ալ-Քաիդային».
«Թուրքիան երբեք չի աջակցել «Ալ-Քաիդային» և նրան թույլ չի տվել, որ հատի թուրք-սիրիական սահմանը: Ոչ ոք չի կարող դրանում կասկածել Թուրքիային, քանի որ Թուրքիան հանդիսանում է ահաբեկչության դեմ պայքարող երկրներից մեկը: Թուրքիան պատրաստ է ընդունել սիրիացի փախստականներին:
Սիրիական կառավարությունը ռմբակոծում է սեփական ժողովրդին, ոչ ոք չի կարող քննադատել մի երկրի, որն ընդունում է նրանց, ով փախչում է սիրիական վարչակարգից: Թուրքիան գոհ չէ նրանից, թե ինչպես է միջազգային հանրությունն արձագանքում սիրիացի փախստականների խնդիրներին:
Դա մեկ երկրի խնդիրը չէ: Դա համայն մարդկության խնդիրն է: Փախստականների հարցը պետք է ընկնի միջազգային հանրության ուսերին, ինչի համար էլ Թուրքիան ՄԱԿ ԱԽ-ին կոչ է անում բանաձև ընդունել սիրիացի փախստականների վերաբերյալ: Թուրքիան երկու միլիարդ դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա»: