Վրաստանը պլանավորել է 2014 թվականին Ռուսաստան արտահանել ավելի քան 30 միլիոն շիշ գինի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը պլանավորել է 2014 թվականին Ռուսաստան արտահանել ավելի քան 30 միլիոն շիշ գինի: Այս մասին հայտարարել է Ռուս-վրացական տնտեսական համագործակցության կենտրոնի գլխավոր տնօրեն Գեորգի Սետուրիձեն:

Նա հավելել է, որ մինչ այս փորձագետները խոսում էին այն մասին, որ 2014 թվականին վրացական գինու արտահանման ծավալը Ռուսաստան կազմելու է առավելագույնը 12-15 միլիոն շիշ, սակայն շուկան ցույց է տվել, որ պահանջարկը շատ ավելի մեծ է:

Ավելի վաղ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) հայտնել էր, որ վրացական գինու և կոնյակի 28 տեսակ պետգրանցում չի ստացել Ռուսաստանում՝ քանի որ դրանք չեն համապատասխանել հիգիենայի հարցում իրենց պահանջներին:

Роспотребнадзор-ի տվյալներով՝ այս տարի Ռուսաստան է ներկրվել ավելի քան 6 միլիոն լիտր վրացական ալկոհոլային արտադրանք: Սետուրիձեն ընդգծել է, որ մինչև տարեվերջ կմատակարարվի ևս 2-3 միլիոն լիտր ալկոհոլային արտադրանք:

Տեսանյութեր

Լրահոս