Բաժիններ՝

Ադրբեջանի իշխանություններն արդեն իսկ պատրաստվում են Իլհամ Ալիևի երդմնակալությանը. Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանություններն արդեն իսկ պատրաստվում են Իլհամ Ալիևի երդմնակալությանը: Այս մասին գործակալությանը հայտնել է Բաքվի հեղինակավոր ծաղկի խանութներից մեկում եղած ոչ պաշտոնական աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ օրեր առաջ իրենք իշխանություններից պատվեր են ստացել Հեյդար Ալիևի անվան կենտրոնը նախագահի երդմնակալության արարողությանը պատրաստելու վերաբերյալ: Ընտրություններից մեկ շաբաթ առաջ իշխանություններն արդեն իսկ սկսել են պատրաստվել իրենց առաջնորդի «վերընտրվելը» տոնելուն:

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2013 թվականի հոկտեմբերի 9-ին: 2003 թվականի նախագահական ընտրություններում հավաքել է քվեների 77 տոկոսը, իսկ 2008 թավականի նախագահական ընտրություններում՝ 87 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս