Վրաստանում բնակչության 60% -ն արդեն չի աջակցում վարչապետին. հարցում
Վրաստանի նախագահի վարչակազմի պատվերով ամերիկյան հետազոտական «Greenberg, Quinlan, Rosner Research» ընկերությունը հանրային կարծիքի հետազոտություն է իրականացրել:
Համաձայն սեպտեմբերի 15-21-ն անցկացված հետազոտության արդյունքների` հարցվածների 50%-ը կարծում է, որ կառավարությունը չի արդարացրել իրենց ակնկալիքները, իսկ 38% -ը, ընդհակառակը, կարծում են, որ արդարացրել է եւ անգամ գերազանցել:
Հարցվածների 60%-ը նշել է, որ չի աջակցում վերջին շաբաթներին եւ ամիսներին վարչապետի գործունեությունը, եւ միայն 33%-ն է գոհ նախընտրական խոստումների կատարումից: