Բարաք Օբամայի հետ հանդիպման համար չի բավականացրել ժամանակը. Հասան Ռոուհանի

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ կարող էր Նյու Յորքում հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, սակայն հանդիպման նախապատրաստման համար չի բավականացրել ժամանակը:

Ռոուհանին հավելել է, որ ակնկալվել է Օբամայի հետ հանդիպում, սակայն դրան խանգարել է ժամանակի սղությունը: Եվ այնուամենայնիվ, երկու նախագահները միմյանց հետ շփվել են հեռախոսով, երբ Ռոուհանին ավտոմեքենայով մեկնելիս է եղել օդանավակայան՝ հայրենիք վերադառնալու համար:

Ռոուհանին կտրականապես մերժել է համաշխարհային մի շարք ԶԼՄ-ների այն կարծիքը, որ Օբամայի հետ հանդիպելուց հրաժարվելը ԱՄՆ վարչակազմի համար դարձել է նվաստացուցիչ բան:

Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանն աջակցություն է հայտնել Ռոուհանիի արտաքին քաղաքական նոր կուրսին:

Տեսանյութեր

Լրահոս