Ռասմուսենը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Աբխազիայի ու Հարավային Օսիաի անկախության ճանաչման իր որոշումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին վերստին  կոչ է արել վերանայել Աբխազիայի ու Հարավային Օսիաի անկախության ճանաչման մասին իր որոշումը.

«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը չափազանց հասկանալի է: Ինչպես նշվել է Չիկագոյի գագաթաժողովում (2012 թվականի մայիս), ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգային հանրության ճանաչած սահմաններում»:

Ռասմուսենն ընդգծել է, որ սահմանազատման հարցերում Ռուսաստանի ցուցաբերած ակտիվությունը մտահոգություն է առաջացնում իր մոտ: Ռասմուսենի կարծիքով՝ այդ գործընթացը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և տարբերվում է Մոսկվայի ընդունած պարտավորություններից:

Տեսանյութեր

Լրահոս