Համաշխարհային հումանիտար ֆորումը առաջին անգամ կանցկացվի Ստամբուլում. Բան Կի Մուն

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ Համաշխարհային հումանիտար ֆորումը կանցկացվի Ստամբուլում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Վերջինս ընդգծել է, որ ինքը լավ ծանրութեթև է արել և նոր ընդունել է գագաթաժողովը 2016 թվականին Ստամբուլում անցկացնելու մասին թուրքական առաջարկը՝ ընդգծելով, որ Թուրքիայից բացի, դրան հավակնում էր նաև Շվեյցարիան:

Մունի խոսքերով՝ 2012 թվականին Թուրքիան դարձել է աղքատներին օգնելուն ուղղված միջազգային ջանքերի գլխավոր հովանավորներից մեկը: Բացի այդ, նրա տարածքում ապաստան է գտել 450.000-500.000 սիրիացի փախստական:

Ֆորումում քննարկվելու են հումանիտար գործունեության և հումանիտար ոլորտում երկրների ու կազմակերպությունների միջև փոխգործակցության բարելավման հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս