BMW-ի վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
shamshyan.com –ի փոխանցմամբ` սեպտեմբերի 25-ին, ժամը 22:20-ի սահմաններում, BMW մակնիշի 67 VV 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 30-ամյա Կարեն Հակոբյանը Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում՝ Վիլյամ Սարոյանի արձանի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարելիս են եղել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Էդվարդ Գրիգորյանը և տեսուչ Ռոբերտ Վարդանյանը, ովքեր հետապնդել են փախուստի դիմած վարորդին և դեպի Մատենադարան տանող ճանապարհին բռնել նրան: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: