Աշխարհի 10 ամենագրավիչ աշխատատեղերը
Universum միջազգային ընկերությունը կազմել է աշխարհի 50 ամենագրավիչ աշխատատեղերի ցանկը: Ինչպես գրում է ամերիկյան «Forbes» ամսագիրը, ցանկը կազմելու համար ընկերության աշխատակիցները հարցումներ են անցկացրել դպրոցն ավարտող ավելի քան 100.000 աշակերտների շրջանում: Հարցումներն անցկացվել են աշխարհի 10 երկրներում՝ Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, Իտալիա, Ճապոնիա, Ռուսաստան, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա: Ներկայացնում ենք առաջին տասնյակում հայտնված աշխատատուների ցանկը:
1. 2010-ից առաջին հորիզոնականը զբաղեցնում է Google ընկերությունը:
2. Ernst & Young աուդիտորական ընկերությունը մշտապես ամենագրավիչ աշխատատուների ցանկում է: Այս անգամ ընկերությունը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
3. Goldman Sachs բանկը ևս ամենագրավիչ աշխատատուներից մեկն է երիտասարդների համար:
4. PricewaterhouseCoopers. այն կազմակերպությունների միջազգային ցանց է, որն առաջարկում է մասնագիտական ծառայություններ աուդիտի ոլորտում:
5. Համակարգչային ապահովման ծրագրերի ստեղծումով Microsoft Corporation-ը զիջելով իր դիրքերը՝ հայտնվել է 5-րդ հորիզոնականում:
6. Տեխնիկայի արտադրությամբ զբաղվող Apple ընկերությունն այս տարի զգալիորեն բարելավել է իր դիրքերը: Նախորդ տարիներին այն զբաղեցնում էր ավելի ցածր հորիզոնականներ:
7. Աուդիտորական մեկ այլ կազմակերպություն՝ Deloitte-ը, զբաղեցնում է ցանկի 7-րդ հորիզոնականը:
8. KPMG աուդիտորական կազմակերպությունում աշխատելու ցանկություն հայտնողների քանակն այս տարի առավել քիչ է եղել: Ընկերությունը նախորդ տարիների համեմատ զիջել է իր դիրքերը 7 հորիզոնականով:
9. Coca-Cola ընկերությունը ևս մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը:
10. Սպառողական ապրանքների շուկայում ամենահայտնի ընկերություններից մեկը՝ Proctеr & Gamble-ը, եզրափակում է տասնյակը: