Սերժ Սարգսյանը Ռուբեն Սահակյանին պարգևատրել է վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումով
![](https://168.am/wp-content/uploads/2013/08/Ruben-Sahakyan1.jpg)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակաման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Արամի Սահակյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից: