Բաժիններ՝

«ՀՔԾ-ի, դատախազության և ԱԱԾ-ի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը` որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք ՀՀ-ում». ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նոր ծրագիրը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մշտապես ուշադրության կենտրոնում ունենալով հասարակության շահերը և մարդու իրավունքների վիճակը Հայաստանի Հանրապետությունում 2013թ. հուլիսի 1-ից սկսել է «ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը` որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում» ծրագիրը:

Ծրագիրը իրականացվում է Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) և Բաց Հասարակության հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է զարգացնել վերահսկողության մեխանիզմներ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության նկատմամաբ, որպես ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման երաշխիք

Ծրագրի խնդիրներն են.

Բացահայտել ՀՀ-ում հատուկ քննչական ծառայության, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը կարգավորող ազգային օրենսդրության բացերը և թերությունները միջազգային նորմերի և առաջարկությունների տեսակետից` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ ) և ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներ/օրենքներ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիա:

Բացահայտել ՀՔԾ-ի, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը՝ ձեռքբերելով տեղեկատվություն ՀՔԾ-ի, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության կողմից քննված և ավարտված գործերի վերաբերյալ:

Բարձրացնել հասարակության իրազեկությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, այդ իրավունքների խախտումների կանխարգելման հնարավորությունների վերաբերյալ:

Նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և խախտումների կանխարգելմանը ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության աշխատանքը/գործունեությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանն ուղղված օրենսդրական առաջարկությունների մշակման և ներկայացման միջոցով:

Ծրագիրը նախատեսվում է իրականցնել 1 տարում և հիմնականում կներառի խնդիրների բացահայտում՝ օրենսդրական վերլուծությունների, դատական քննության մշտադիտարկման, ավարտված գործերի վերաբերյալ, խնդիրները հանրային օրակարգ բերելով և աջակցելով համակարգային փոփոխությունների և բարեփոխումների իրականացմանը:

Ծրագրի շրջանակներում այժմ իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը կարգավորող օրենքների, օրենսդրական ակտերի և կառավարության որոշումների ուսումնասիրություն, որը իրականացվում է հետազոտությունների և համապատասխան մարմիններ հարցումներ ուղարկելու միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս