Բաժիններ՝

Իրանում ազատ են արձակվել մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները երեկ ազատ են արձակել հայտնի փաստաբան Նասրին Սոտուդեհին, ինչպես նաև ևս 10 ակտիվիստ-իրավապաշտպանի, որոնք նախկինում դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման:

Սոտուդեհը կալանավորվել է 2010 թվականին և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ պետության անվտանգությանը խաթարող գործունեություն վարելու, ինչպես նաև գործող վարչակարգի դեմ քարոզչությամբ զբաղվելու համար:

Սոտուդեհից բացի, ազատության մեջ է հայտնվել նաև լիբերալ հայացքներով քաղաքական գործիչ-ռեֆորմիստ Մոհսեն Ամինզադեն: 2012 թվականին Սոտուդեհը, գտնվելով վանդակաճաղերից այն կողմ, արժանացել է Սախարովի անվան իրավապաշտպանական մրցանակի, որը հիմնադրվել է Եվրախորհրդարանի կողմից:

Քաղբանտարկյալներին ազտ արձակելը եղել է Իրանի ներկայիսնախագահ Հասան Ռոուհանիի նախընտրական խոստումներից մեկը: Քաղբանտարկյալներին ազատ արձակելը գրեթե համընկել է Ռոուհանիի՝ Նյու Յորք այցելելու հետ, ուր նա պատրաստվում է ելույթ ունենալ ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանում: ԱՄՆ-ն արդեն իսկ ողջունել է Իրանում քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս