Բաժիններ՝

Եգիպտոսի անվտանգության ուժերը փոխհրաձգության մեջ են մտել զինված խմբավորումների հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի անվտանգության ուժերն այսօր առավոտյան հակաահաբեկչական գործողություններ են իրականացրել Կահիրեի ծայրամասերում՝ կապված նախորդ ամիս Կերդաս շրջանում ոստիկանատունը հրդեհելու և 11 ոստիկանի զոհվելու հետ:

Դրա շրջանակներում նրանք կիրառել են արցունքաբեր գազ և փոխհրաձգության մեջ են մտել զինված խմբավորումների հետ: Եգիպտոսի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը հայտնել է, որ գործողության ժամանակ սպանվել է եգիպտական ոստիկանության բարձրաստիճան սպան: Գործողությանը մասնակցել են մարտական ուղղաթիռներ, զրահատրանսպորտներ և եգիպտական բանակի հարյուրավոր զինծառայողներ:

Նշվում է, որ արմատական հայացքներով ընդդիմադիր խմբերը դիրքեր են գրավել տների տանիքներին և սկսել են կրակել նրանց վրա, այդ թվում նաև ձեռքի գնդացիրներից: Եգիպտոսի անվտանգության ուժերն աստիճանաբար երկրի բնակավայրերը մաքրում են իսլակամականներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս