Սոչիի օլիմպիական կազմկոմիտեն հայտարարել է, թե Շերին չի հրավիրել
«Սոչի 2014»-ի կազմկոմիտեն հայտարարել է, թե չէր պատրաստվում հրավիրել եւ չի հրավիրի Շերին` մասնակցելու գալիք տարվա փետրվարին Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, տեղեկացնում է РИА Новости-ին:
«Երգչուհի Շերի հետ երբեք բանակցություններ չեն վարվել արաղությանը մասնակցելու վերաբերյալ: Արարողության կազմակերպիչները չեն նախատեսել եւ չեն նախատեսում Շերին հրավիրել»,-հայտնել են կազմկոմիտեից:
Հիշեցնենք, որ օրերս Շերը կանադական Maclean’s պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, թե մերժել է օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու իր ծանոթ ռուս օլիգարխի առաջարկը` այդ կերպ իր բողոքն արտահայտելով Ռուսաստանում միասեռականների իրավունքները ոտնահարող օրենքների ընդունման դեմ: