Հրանտ Բագրատյան. Հայաստանի կուսակցությունները հիմա կսկսեն լրջորեն ուսումնասիրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության կանոնադրությունը

Ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա Հայաստանի մուտքը Մաքսային միություն: ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը այսօրվա ասուլիսում ի պատասխան այս հարցին`  պատասխանելով այս հարցին, նշեց.

«Կուսակցությունների շրջանում հիմա կսկսվի մի շարժում, որ բոլորը կսկսեն լրջորեն ուսումնասիրել «Եդինայա Ռոսիա» (Ռուսաստանի իշխող կուսակցության,-Ա.Ս.) կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը»:

«Բայց չեմ կարծում, որ Պուտինն այս պահին կուզենա ավելի խորը գնալ, որովհետև եթե մենք հիմա ուզենանք ոչ թե որպես միության անդամ, այլ որպես վարչական մաս մտնել Ռուսաստան, չեմ կարծում, որ Ռուսաստանը կողմ լինի, որովհետև Հայաստանի կենսամակարդակը 3-4 անգամ ցածր է, ստիպված պետք է լինի բարձրացնել, սրսկումներ կատարել: Ընդհակառակը, այս վիճակն այս պահին Ռուսաստանին ավելի ձեռնտու է:

Նկատի ունենալով, որ Ռուսաստանն այդ պահանջն ունի, ես ասում եմ, որ կարելի է Մաքսային միությունից պոկել, լրջորեն ներկայացնել Հանրապետության շահերը: Ռուսաստանը կգնա զիջումների: Չնայած Ռուսաստանի դուրն ընդհանրապես չի գալիս…մեծ հետք թողեց, այսպես ասեմ, հայկական դավաճանությունը, Եվրոպային էլ կրկին դուր չի գալիս հայկական դավաճանությունը»,- ավելացրեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս