Աչաջուր գյուղում առանձնակի դաժանությամբ տեղի ունեցած սպանությունը ամբողջովին բացահայտվել է. եղբայրասպանը ձերբակալվել է, մայրն էլ անցնում է որպես վկա
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Իսախանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Նշված քրեական գործը հարուցվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 31 փողոցի 1-ին տան բնակիչ 47-ամյա Գառնիկ Խոջայանի նկատմամբ, ով կասկածվում է առանձնակի դաժանությամբ եղբորը՝ 43-ամյա Հարություն Խոջայանին սպանելու մեջ:
Ոոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 17-ին բացահայտել են զարհուրելի սպանությունը և հայտնաբերել են սպանվածի դին՝ իր տան այգում հոնի ծառի տակ թաղված: Ոստիկանները օպերատիվ տվյալներով բաժին են բերման ենարկել Գ. Խոջայանին և փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանել է, որ այս տարվա օգոստոսի 20-ին Աչաջուր գյուղի իրենց տանը ծեծելով սպանել է եղբորը և թաղել այգում:
Վերջինս հայտնել էր, որ եղբոր ծեծին ականատես է եղել մայրը՝ 75-ամյա Փառանձեմ Խոջայանը: Քննիչի կողմից դեռ պարզվելու է՝ նրա պատմածն իրականություն է, թե՝ ոչ: Քննիչի որոշմամբ Գ. Խոջայանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Տավուշի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ մայրը նշված քրեական գործում այս պահին ներգրավվել է որպես վկա:
Մանրամասները այստեղ՝