Ինքնասպանության փորձ կատարող տղամարդը պահանջել է Գագիկ Շամշյանին
shamshyan.com -ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր հաճնի կամրջի տակ գտնվող վերամբարձ կռունկի վրա է բարձրացել մի տղա և սպառնում է ինքնասպան լինել՝ իրեն ցած նետելով:
Ֆոտոլրագրողն հայտնում է, որ նշված երիտասարդը Նոր Հաճնի բնակիչ է, ում գրեթե երկու ժամ փրկարարներն ու ոստիկանները համոզում էին որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին:
Տղամարդը՝ ում անունը Վահագ էր. պահանջում էր, որպեսզի դեպքի վայր ժամանի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որից հետո հնարավոր է՝ ինքը այդ ծայրահեղ քայլին չդիմի:
Հասնելով նշված վայր, ֆոտոլրագրողը զրուցել է երիտասարդի հետ, ով հայտնել է, թե ինչի համար է դիմում այդ ծայրահեղ քայլին, ինչից հետո Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ Գեղամ Գրիգորյանի և Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի ուղեկցությամբ փրկարարների ծառայական ավտոմեքենայով երիտասարդը տեղափոխվեց Աբովյանի բժշկական կենտրոն:
Մանրամասները այստեղ՝